ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է»․ փաստաբան
13:36, 12.05.2022 | mamul.am
5323 | 0

«Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է, և դատախազը վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Ըստ քննիչի հայտարարության՝ պլանավորվում է հարցաքննությունը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ տեղյակ չէ՝ երբ է նախատեսվում հարցաքննությունը։

«Այսօր ծնողների հետ փոքրիկ խորհրդակցություն կունենանք և օրվա երկրորդ կեսին կներկայացնենք առավել ագրեսիվ միջնորդություն՝ Նիկոլ Փաշինյանին նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»,- նշեց նա։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվի և որպես մեղադրյալ ներգրավի:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ի ԱԺ ելույթում Փաշինյանն ասել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

«Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է»․ փաստաբան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր