ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Չեռնիգովում ապամոնտաժում են Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի «ժողովուրդների բարեկամության» հուշարձանը
23:18, 12.05.2022 | mamul.am
6159 | 0

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սենկովկա գյուղում սկսվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի «ժողովուրդների բարեկամությանը» նվիրված «Երեք քույրեր» հուշարձանը վերացնելու ընթացակարգը։

Նման որոշում այսօր միաձայն ընդունվել է Չեռնիգովի ՕՎԱ-ի մշակույթի և զբոսաշրջության, ազգությունների և կրոնների վարչությանը կից մշակութային ժառանգության պահպանության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստում:

Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի սահմանին գտնվող Սենկովկա գյուղում հուշարձանը տեղադրվել է 1975 թվականին։

Հիշեցնենք, որ Չեռնիգովի շրջանում խաղաղ բնակչության տեղաշարժը մասամբ սահմանափակվել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր