ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նմանօրինակ քարտեզները տարածվում են սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտում»․ Կարեն Հեքիմյան
23:24, 14.05.2022 | mamul.am
5687 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ։
Նմանօրինակ քարտեզները տարածվում են սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտում: Անկլավասեր մեր հարևանները «հիշել են», որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում էլ են ադրբեջանական անկլավներ եղել: Ուշադիր նայեք. սրանք անգամ «участок земли»-ն և «поле»-ն են «հիշել»:
Այսպես շարունակվելու դեպքում, սրանք մեր շենքերի հարևանությամբ գտնվող բախչաների սեփականության վկայականներն են ներկայացնելու և դրանք անկլավ կոչեն, մեզ էլ շենքի մուտք մտնելու միջանցք (չ)տրամադրեն:
Իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԽՔ-ը «հույս» ունի, որ Արծվաշենը կմնա Ադրբեջանի, իսկ «участок земли»-ները և «поле»-ները՝ Հայաստանի կազմում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր