ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ազնվաձոր գյուղում բնակչին կախված են հայտնաբերել
09:41, 15.05.2022 | mamul.am
3963 | 0

Մայիսի 14-ին, ժամը 20։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազնվաձոր գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում նկատվել է քաղաքացու դի՝ ծառից կախված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին կախված է եղել հողանցման երկաթե սյան վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ իջեցրել են տեղի ուժերով։

Փրկարարները քաղաքացու դին (Օ. Ս.) մոտեցրել են (մոտ 2 կմ) երթևեկելի հատված և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր