ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.20, EUR 416.32, RUB 6.61, GBP 486.74
+24 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են». Էլինար Վարդանյան
14:00, 15.05.2022 | mamul.am
1491 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը. «Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Իրենց երկրին նվիրվածների, 44օրյա պատերազմով անցածների նկատմամբ կալանքը կիրառում են ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ գործիք:
Երևի թե բանտը ամենահարմար տեղն է իշխանությունների համար` մեկուսացնելու մարդկանց, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր երկրի զարգացումների հարցում: Իսկ այդ նպատակով թե՛ հրահրող «պապիկներ», թե՛ սուտ մատնություն անող «թոռնիկներ» կգտնվեն: Սա է այսօր մեր իրականությունը: Եվ մեր պայքարը նաև սրա դեմ է:
Քաղաքական պատվերն ու իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Ավետիք Չալաբյանին կալանավորում են խիստ կասկածելի ակնհայտ սադրող ձայնագրության, ըստ էության սուտ մատնության հիման վրա: Ավելին, երկու ամսով կալանավորում են Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Համոզված եմ, որ Ավետիքի և մյուսների կալանքը ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը: Քաղաքական հետապնդումները որևէ արդյունք չեն տալու: Իսկ ազատության համար պայքարը ավելի մեծ թափ է հավաքելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր