ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իշխա՛ն, 2020-ին Մարուքյանի կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում». Խաժակյան
15:12, 15.05.2022 | mamul.am
5642 | 1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառումը․ «Իշխան Սաղաթելյանը, երեկ ասուլիսի ժամանակ տեսնելով լրագրողների բազմությունը, ոգևորվել և իրեն թույլ է տվել իր տրամաչափից մեծ արտահայտություններ՝ Մարուքյանի հասցեին:
Ադրբեջանին ուղղված և Մարուքյանի կողմից հրապարակված վեց կետերի բովանդակությունը թողած՝ Իշխանը, իր չափը չճանաչելով, փորձել է վիրավորել Մարուքյանին:
Նա հավանաբար մոռացել է, որ Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ քվոտայով Գեղարքունիքի մարզպետ է աշխատել և աչքի է ընկել միայն այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանի լայվի շրջանակներում Սևանի ջրում լող է տվել, որպեսզի մարդկանց համոզի, որ ամեն բան կարգին է, և կարող են գնալ Սևանի իր հյուրանոց՝ հանգստանալու: Եթե այդ ընթացքում նա մարզպետ չլիներ, հավանաբար ասելու էր, որ ջուրը ազգադավ իշխանություններն են պղտորել...
Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում, և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո՝ ի՞նչ երեսով, չգիտեմ: Չափերդ ճանաչիր և այլոց տեղապահի կարգավիճակից դուրս արտահայտություններ մի արա...»:

Աղբյուրը` Դավիթ Խաժակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր