ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Բորելը` ԵՄ-ում ռուսական նավթի էմբարգոյի վերաբերյալ տարաձայնությունների մասին
13:12, 16.05.2022 | mamul.am
4977 | 0

Չեմ կարող երաշխավորել, որ ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի համաձայնության կգան ռուսական նավթի էմբարգոյի վերաբերյալ, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է Reuters-ը։

Հունգարիան դեմ է արտահայտվել ռուսական նավթի ներմուծումն արգելելու ծրագրերին. այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն հաստատի պատժամիջոցների փաթեթը, եթե այն ներառի էմբարգո: Նշվում է, որ հանդիպումներից մեկում արգելքի վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաև Բուլղարիան, Սլովակիան և Չեխիան։ Որպեսզի փաթեթը ներկայիս տեսքով հաստատվի, այն պետք է հավանության արժանանա ԵՄ 27 երկրների կողմից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր