ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.21, EUR 423.54, RUB 7.75, GBP 492.81
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Փուչ խոստումներ ու իրական մղձավանջ». քամուց քշված տանիքի պատճառով բնակարաններում մեկ ամիս է՝ ջրհեղեղ է
22:24, 17.05.2022 | mamul.am
1722 | 0

Ապրիլի 12-ին Երևանում մոլեգնած ուժգին քամին պոկեց-տարավ Նոր Նորք վարչական շրջանի Մուշեղ Գալշոյան 32 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքը՝ վնասելով կայանած մեքենաները: Ու թեև վարչական շրջանի ղեկավարությունից եկել ու խոստացել էին հարցին կարճ ժամանակում լուծում տալ, ավելի քան 1 ամիս է անցել, սակայն խոստացված լուծումն այդպես էլ չկա: Գրեթե ամեն օր տեղացող հորդառատ անձրևների դեմ շենքի բնակիչները մնացել են անպաշտպան: 5-հարկանի շենքի գրեթե բոլոր հարկերի բնակիչների տներում անձրևների ժամանակ անձրևաջրերը շիթով հոսում են, տանտերերը փորձում են գոնե տան գույքն ու հատակը փրկել՝ բազմաթիվ տարաներով ջուրը հավաքելով, անձրևների դադարից հետո էլ՝ պատկան մարմինների դռները թակելով:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնեց, որ շենքն արդեն լրջորեն վնասվել է, հատկապես աստիճանահարթակներում ջրվեժի պես թափվող ջուրը սպառնում է խարխլել շենքի ամրությունը, իսկ բնակարանները նոր վերանորոգման կարիք ունեն: Միլիոնավոր դրամների վնասը, սակայն, ոչ ոք չի ուզում փոխհատուցել: «Վերջինն ստացել ենք այս՝ ոչինչ չասող նամակը՝ անորոշ ժամկետով ինչ-որ խոստումներ՝ աշխատանքներն ընթացիկ տարվա ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:

Միայն փուչ խոստումներ ու իրական մղձավանջ՝ ամենօրյա ջրհեղեղների տեսքով»,- ասում է մեր զրուցակիցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր