ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Էս ռեպորտաժում մենք դարձանք սպանողն ու կեղեքողը». թուրքագետ
00:30, 17.05.2022 | mamul.am
2862 | 0

Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երկու բառ «Ազատության» վերջին «հանրահայտ» ռեպորտաժի մասին: Գնահատականներ արդեն տրվել են, ըստ այդմ, ես սևեռվեմ մի քանի շատ վտանգավոր կողմերի վրա՝ փաստական։
Նախ. ռեպորտաժի հեղինակը/կարդացողը շատ լուրջ մանիպուլյացիա է անում սկզբում՝ նշելով թե «Աշաղը Էսքիփարան» «Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո դարձավ Ներքին Ոսկեպար»։ Եթե այդքան ուզում էր պատմական էքսկուրս անել՝ գոնե հետ կգնար 20-րդ դարի սկիզբ, 19-րդ դարի կես ու կտեսներ, որ գյուղը հիշատակվել է «Աքսիբարա» անվամբ։
Իսկ թե ինչպես է այն կոչվել խորհրդային տարիներին Խորհրդային Ադրբեջանին անօրինական հանձնելուց հետո՝ այլ հարց է։ Այսինքն, կամ պետք է խորանալ պատմության մեջ՝ դեռ նշածիցս էլ առաջ, կամ եթե կիսատ-պռատ՝ ապա ստացվում է ակնհայտ մանիպուլյացիա։
Հայաստանն էլ միջազգային աղբյուրներում Արմենիա է, իսկ թուրքական՝ Էրմենիսթան։ Դե եկեք ասենք Արմենիա-ն դարձավ Հայաստան։ Կառաջարկեմ անդրադառնալ Շահումյանի ու Գետաշենի տասնյակ հայկական բնակավայրերին։ Եթե դուխները հերիքի։ Դեռ չեմ խոսում Արցախի այլ հարյուրավոր բնակավայրերի մասին։ Դե թող ասեն Գետաշենը դարձավ Չայքենդ, Շահումյանը՝ Աշաղը Աղջաքենդ ու այդպես շարունակ։
Բնականաբար Ազատության ադրբեջանական ծառայությունը նման բաներ չի տա։ Տալու լիներ՝ մի օր կտեսնեինք։
2-րդ ակնհայտ մանիպուլյացիան. ինչ-որ կին խոսում է, թե եթե այնտեղ գնանք՝ հայերը մեզ կսպանեն։ Ուրեմն պատմությունը, փաստերը, հայերի կոտորածները մի կողմ՝ էս ռեպորտաժում մենք դարձանք սպանող ու կեղեքողը։
Թերևս ավել չշարունակեմ։ Բոլորդ այդ անհասկանալի ձևով հայտնված նախկին անկլավները ՀՀ անբաժան մասն են։ Դրանց ցանկացած հանձնում հղի է շաաաաատ լուրջ խնդիրներով Հայաստանի հետագա կենսունակության համար։ Միակողմանի անվերջ զիջումներով հարաբերություններ չեն կարգավորվում ու խաղաղություն չի լինում։ Այդ գյուղերի համար մեր պապերը պատերազմել են դեռ 1919-1920 թթ.։
Դրանք մեր գլխավոր զարկերակների՝ միջպետական մայրուղիների վրա են։ Այնպես որ այս հարցով ցանկացած այլ տեսակի քարոզչություն՝ անկախ նրանից՝ ով կանի՝ ես համարում եմ թշնամական քարոզչություն ու կոչ եմ անում վերջ դնել նման բաներին։
Հույս ունեմ, որ «Ազատությունը» հաշվի կառնի այս ամենը՝ հետագայում նման «հարցերի» անդրադառնալուց՝ ադրբեջանական ծառայության հակահայկական հոլովակները ցիտելուց առաջ։ Ու ցանկացած այլ լրատվամիջոց, որը գործում է ՀՀ տարածքում։ Սա, էլի եմ կրկնում, էմոցիոնալ գնահատականից դուրս, մեր թշնամու միակողմանի քարոզչությունն է, ոչ թե «համակողմանի» ամփոփում կամ նման այլ գունավոր փաթեթավորմամբ բան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր