Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները դիտարկում է որպես երկրի ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում և այն, ինչի վերաբերյալ հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, երկրի ներքին գործն է. մենք գիտենք այդ մասին և չենք խառնվում գործընթացներին»,- ասել է փոխնախարարը, գրում է ТАСС-ը: |