ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գործազրկության տոկոսը նվազել է, որովհետև գործ չունեցողները թողել-գնացել են երկրից». Բագրատյան
20:00, 17.05.2022 | mamul.am
2720 | 0

«5 տարվա մեջ աշխատողները՝ զբաղվածները, 1.011.000-ից իջել են 993.000-ի: Սա այն ֆոնին, որ վարչապետը հայտարարում է, թե գրանցված աշխատողներն ավելացել են: Վիճակագրորեն գոյություն ունի 2Տ ձևաթուղթ: Վիճակագրորեն ֆիքսվում է զբաղված մարդը: Մարդը կարող է տարվա մեջ 5 անգամ աշխատել ու 5 անգամ գրանցվել: 10 անգամ բացատրեցինք, որ քո վիճակագրությունը, որին մենք չենք հավատում, ֆիքսում է, որ գործազուրկների թիվը պակասում է: Ժողովուրդ ջան, գործազրկության տոկոսը նվազել է, որովհետև գործ չունեցողները թողել-գնացել են երկրից»,- Ֆրանսիայի հրապարակում, ներկայացնելով տնտեսական վիճակը նկարագրող վիճակագրական փաստեր, հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր