Մայիսի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը կանչել է Մոսկվայում Իսպանիայի դեսպանին, հայտնում են EFE-ի դիվանագիտական աղբյուրները. պատճառը՝ թագավորությունից ռուս դիվանագետների արտաքսումն է: Ապրիլի 5-ին Իսպանիայի իշխանությունները որոշում էին կայացրել արտաքսել դեսպանատան 25 աշխատակցի, որոնք «վտանգ են ներկայացնում երկրի շահերի և անվտանգության համար»։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոստացել էր «համարժեք պատասխան տալ»: |