ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին պաշտոնապես ներկայացրել են իրենց երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերը։ «Ջերմորեն ողջունում եմ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու խնդրանքը։ Հայտերը, որոնք դուք ներկայացրել եք, պատմական քայլ է։ Դաշինքը այժմ կքննարկի հաջորդող քայլերը։ Պետք է հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության շահերը, և մենք վճռական ենք՝ բոլոր հարցերը լուծելու և ընդունելության գործընթացի արագ հասնելու համար»,- ասել է Սթոլթենբերգը։ |