ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ ռուս դիվանագետներին՝ այդ երկրից վտարելու հետ կապված: Ապրիլի սկզբին Le Figaro-ն ու BFM TV-ն հայտնել էին, որ Ֆրանսիան որոշել է արտաքսել մեծ թվով ռուս դիվանագետների, քանի որ նրանց գործունեությունը «հակասում է երկրի անվտանգության շահերին»։ ՌԴ ԱԳՆ-ում խոստացել էին «համարժեք պատասխան տալ»: |