ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բադասյանն ասաց, որ ընդդիմության ակցիաներին 40-50 հազար մարդ չի տեսնում
15:24, 18.05.2022 | mamul.am
4000 | 3

«Իշխանափոխության համար անհրաժեշտ է հանրային աջակցություն, սակայն հանրային աջակցության որևէ նշույլ՝ իշխանափոխության մակարդակի, ես չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին: «Ես չեմ հաշվում՝ ինչքան են մասնակիցները, բայց 40-50 հազար մարդ չեմ տեսնում»,- հավելել է նա՝ անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, ըստ որի՝ հանրահավաքներին այդքան մարդ է մասնակցում:

Ռ. Բադասյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր