ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վե՛րջ տվեք երկակի ստանդարտներին»․ Իշխան Սաղաթելյանի կոչը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
20:54, 18.05.2022 | mamul.am
4174 | 0

«2018 թ-ին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի, գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։ Իսկ ինչ վերաբերում է 2021 թ-ի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին՝ այդ ընտրություններում հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։ Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է իրենց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը՝ խորապես սխալվում են․ հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է հենց դա կանխելու համար, սա իշխանության համար պայքար չէ՝ սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է և որևէ մեկը չփորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգության հետ»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄն դեսպան Լին Թրեյսիի այսօր արած հայտարարությանը։

«Վե՛րջ տվեք երկակի ստանդարտներին, դուք լռել եք երբ օրվա իշխանությունը շրջափակում էր դատարանները, դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում, դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում լինի բռնապետություն»,- ասաց Սաղաթելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր