ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Առավոտ 8։00-ից շարունակում ենք ակցիաները»․ Սաղաթելյանը հասցեներ հրապարակեց
23:00, 18.05.2022 | mamul.am
4529 | 0

«Վաղն առավոտվանից կրկին շարունակում ենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները։ Այլ տարբերակ չկա, մենք մեր գործողություններով մեր թիվը պետք է ավելացնենք, ծավալները մեծացնենք և հասնենք այն նպատակին, ինչ մեր առաջ դրել ենք»,- ամփոփելով հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Կրկին խնդրում, կոչ եմ անում՝ վաղը՝ 8։00-ին միացեք բողոքի գործողություններին»,- ասաց նա՝ նշելով, թե որ հասցեներից կլինի մեկնարկը։

1․ Գարեգին Նժդեհի հրապարակ,

2․ Կոմիտաս՝ եկեղեցու մոտ,

3․ Ավան՝ «Հարսնաքարի» մոտ,

4․ Նորքի զանգված՝ «Մեգա մոլի»դիմաց,

5․ Սասունցի Դավթի արձանի դիմաց,

6․ 15 թաղամաս՝ «Հանրապետական» հիվանդանոցի այգի,

7․ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկ,

Ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակից։

Երեկոյան 19։00-ին կրկին հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում։

Իշխան Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր