Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել ռեժիսոր Արմեն Գրիգորյանին։ «Դատարանը որոշեց երկու ամիս կալանք»,- գրել է իրավապաշտպանը։ Հիշեցնենք՝ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը հոդվածի հատկանիշներով։ |