ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պայքարը մի օր, բնականաբար, հասնելու է իր պիկին, երբ իշխանությանը հեռացնելը դառնալու է անխուսափելի»․ Ի․ Սաղաթելյան
12:36, 19.05.2022 | mamul.am
3459 | 6

«Դատախազությունը շարունակում է դեռ ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տևի»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ամենախայտառակությունն էն է, որ շարունակում են էս հալածանքների մի մասը իրականացնել դատախազության տեսքով․․․ Գիտե՞ք, էս պայքարի մեջ մտնելուց մենք ամեն ինչ հասկացել ենք, լավ գիտենք մեր գործը։ Ինքը կարող ա մի օր նվազի, մի օր ավելանա, մի օր, բնականաբար, հասնելու է իր պիկին, որ այլևս իրենց հեռացնելը դառնալու ա անխուսափելի ու էդ օրը շատ հեռու չի, էս ցասումը կասեցնել պարզապես հնարավոր չի»,- նշեց Սաղաթելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր