ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ֆինլանդիայի իր գործընկեր Սաուլի Նիինիստոյին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին, որոնց երկրները հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Եռակողմ հանդիպմանն ավելի ուշ միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը: Հանդիպումից հետո կայացած մամուլիս ասուլիսում Շվեդիայի ու Նիդեռլանդների առաջնորդները հանդես են եկել հակիրճ հայտարարություններով և հույս հայտնել, որ իրենց երկրները շուտափույթ կերպով կանդամագրվեն ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները կհարթվեն։ |