ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ»․ Րաֆֆի Ասլանյան
23:00, 21.05.2022 | mamul.am
2640 | 0

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ.
Կոմիտասի պողոտայում ս/թ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել, վերջինի արարքը բնականաբար որպես սպանության փորձ չի որակվել։
Մինչդեռ, մի քրեական գործով պաշտպանյալս՝ վերջին պատերազմի ակտիվ մասնակից, մանկահասակ երեխա ունեցող երիտասարդը մեկ տարուց ավելին սպանության փորձի հանցակազմի մեղսագրմամբ գտնվում է կալանքի տակ, քանի որ, ըստ մեղադրանքի, ծեծկռտուքից րոպեներ անց ավտոմեքենայով հարվածել, գետնին է գցել իրեն ծեծի ենթարկողին, անվադողով նրա ոտքի վրայով անցել և հեռացել է։
Ավելին, տուժողը ծանրության որևէ աստիճան պարունակող մարմնական վնասվածք չի ստացել, ըստ տեսագրության՝ գետնից անմիջապես վեր կենալով՝ վազել է հեռացող ավտոմեքենայի հետևից, իսկ ավտոմեքենայի վրա նույնիսկ մեկ քերծվածք չկա…..։
Իսկ գուցե վերաբերմունքի այսպիսի տարբերության պատճառը իմ պաշտպանյալի մասնակցությո՞ւնն է հայրենիքի պաշտպանության մարտերին»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր