ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Իրավապահները խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը
14:06, 21.05.2022 | mamul.am
5769 | 0

«Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկությունն ավարտվեց: Բնականաբար ոչինչ չհայտնաբերվեց: Բայց Արամին բերման ենթարկեցին քննչական»,- այս մասին թելեգրամյան ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանը:

«Խնդիրը վերաբերում է էն հայտնի տեսագրությանը, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։ Փնտրում են հավաքի մասնակիցների ցուցակներ։ Ծիծաղելի է, բայց այսպես է»,- լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Իրավապահները խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը
Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր