ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Պարզվում է՝ Անդրեա Վիկտորինը, Նիկոլից բացի, ժամանակին սիրել է նաև Լուկաշենկոյին». Ն. Զոհրաբյան
16:00, 21.05.2022 | mamul.am
4599 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Պարզվում է, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիկոլից բացի, ժամանակին սիրել է նաև Լուկաշենկոյին
Այո, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը միայն հայկական բռնապետությունը չէ, որ սիրել և գուրգուրել է։
Սույն տիկինը 2015-19 թվականներին Բելառուսում ԵՄ դեսպանն է եղել ու նույնքան հիացած է եղել բռնապետ Լուկաշենկոյով։
Որոշեցի թերթել ԵՄ դեսպանի՝ բելառուսական գաստրոլների տարիների հարցազրույցներն ու պարզվում է՝ Լուկաշենկոն մի հիանալի մարդ է, իսկ Բելառուսը հաստատուն քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն։
Ավելին, երբ 2016 թվի մի հարցազրույցում լրագրողը հարցնում է Անդրեա Վիկտորինին՝ «համաձա՞յն եք ձևակերպմանը, որ Լուկաշեկնոն Եվրոպայի վերջին դիկտատորն է», մեր «ժողովրդավար» մորաքույրն իր անհամաձայնությունն է հայտնում իր ընկեր Լուկաշենկոյի հասցեին արված «ծանր մեղադրանքին»։
Ի դեպ, 2015-19 թվականներին Բելառուսում ժողովրդավարություն տարածող տիկինը, ով, ըստ բրյուսելյան մեր աղբյուրների, բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել Բատկայի հետ, Բրյուսելում մի քանի անգամ հայտնվել է դիվանագիտական սկանդալների մեջ, երբ թաքցրել և Բրյուսել չի զեկուցել, կամ՝ «լայթսի» մեջ է զեկուցել Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը։
Հա, ի դեպ, իր մեկ այլ հարցազրույցում տիկինը պատմել է իր մի երազանքի մասին՝ «երբ Բելառուսի հետ ԵՄ վիզան դառնա 35 եվրո, ես մի ամբողջ բաժակ շամպայն եմ խմելու»։
Ոնց որ թե հասկացանք, որ սա՛ է արևմտյան ժողովրդավարությունը, երբ ըստ նպատակահարմարության՝ Լուկաշենկոն կարող է դառնալ Նելսոն Մանդելա, հետո՝ Ներոն ու Դրակուլա, իսկ նիկոլական Հայաստանը դեռ որ ժողովրդավարության բաստիոն է։
Բնականաբար, մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն ու Արցախը Ադրբեջանին հանձնելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր