ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի լուսանկարը»․ Ռ․ Մելիքյան
21:36, 21.05.2022 | mamul.am
4770 | 3

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Հրապարակում եմ մայիսի 17-ին ժամը 9:15-ի սահմաններում Տերյան փողոցի վրա՝ Արցախյան պատերազմի հաշմանդամ քաղաքացուն մայթից բերման ենթարկելիս նրա ձեռքը անմարդկային ձևով ոլորելու արդյունքում կոտրած բերետավորի լուսանկարը։
Ինչ վերաբերում է Առաջին համալսարանական հիվանդանոցի հետ կապված հարցին, ապա գիշերը հանդես կգամ մանրամասն պարզաբանումներով։ Նշեմ, որ այդ բուժհաստատությունից արդեն վերցրել ենք առաջին ռենտգենի դիսկը և հիմա նեղ մասնագետների հետ ճշտում եմ դրանում կոտրվածքը չերևալու հնարավոր պատճառների հարցը։
Քաղաքացու համաձայնությամբ կցում եմ նաև կոտրվածքը պարզորոշ ցույց տվող երկրորդ ռենտգենի նկարը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր