ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իշխան Սաղաթելյանը՝ վաղվա անելիքների մասին
22:12, 21.05.2022 | mamul.am
5146 | 2

«Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը»,- Ֆրանսիայի հրապարակում՝ ամփոփելով հանրահավաքը, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են լինելու քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Երեկոյան՝ 18։00-ին, տեղի կունենա մշակութային ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ վաղը երեկոյան կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր