ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Նոր ավտոբուսներից մի քանիսն արդեն ապականված են». Մ. Իսրայելյան
17:24, 23.05.2022 | mamul.am
4502 | 1

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակության զգալի մասի մոտ չկա այն ընկալումը, որ այն ինչը հանրային է նաև իրենցն է։ Էս նոր ավտոբուսներից մի քանիսն արդեն ապականված են, կոտրած ապակիներ, կանգառների ձայնային ազդանշանների կոճակների մասն արդեն չի աշխատում։ Ինչը սեփական չէ, ուրեմն պետական է և այն կարելի է ուղղակի անտերության մատնել։ Էս մոտեցումը կա թե ուղևորների, թե առավել ևս վարորդների մոտ։ Գուցե փոքր բան թվալ, բայց էսպես էլ վերաբերվում ենք ավելի գլոբալ հարցերի, ընդհուպ պետությանը, հայրենիքին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր