Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Կարին Կնայսլը հայտարարել է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին: Ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով նրան՝ տասը ամիս միասին աշխատելու համար, «որոնք առանձնանում էին համավարակային իրավիճակով ու միջազգային լարված զարգացումներով»: Ավելի վաղ հայտնել էինք Գերհարդ Շրյոդերի՝ «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհուրդը լքելու մասին: |