ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+20 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+31 °C
Խուզարկել են ԱԺ-ի մոտ էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանի տունը
14:18, 24.05.2022 | mamul.am
3268 | 2

ՀՅԴ Իջևանի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Դաշնակցության դեմ հարձակումները շարունակվում են. այսօր առավոտյան ժամը 06։00-ին հերթական շոուն տեղի ունեցավ մեր ընկեր Սևադա Ղուկասյանի Աչաջրի տանը:
Տանը Սևադայի կինն էր, հայրը, մայրը և անչափահաս որդին։
Սևադան պայքարին մասնակցում է ընտանիքի հետ՝ պայքարի առաջին օրվանից»:

Ֆեյսբուքում գրառում է կատարել նաև Սևադա Ղուկասյանը. «Չե՛ք մարսելու!!!
Ձեր կողմից իրականացված յուրաքանչյուր ապօրինի և անմարդկային գործողությունների համար հատ պատասխան եք տալու...
Հ.Գ.
Ձեզ խաբել են, որ ասել են էդ պաշտոններին հավերժ եք լինելու: Վաղ թե ուշ՝ հատուցման պահը գալու է»:

Հիշեցնենք՝ դաշնակցական Սևադա Ղուկասյանն առավել հայտնի դարձավ ԱԺ-ի դիմաց էշով ակցիայից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր