Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կստեղծի բարձրագույն կրթության համակարգում կադրերի պատրաստման սեփական համակարգը: Ֆալկովը պարզաբանել է, որ Բոլոնիայի համակարգին պետք է վերաբերվել որպես «անցած էտապի» և կարծիք է հայտնել, որ ռուսական եզակի կրթական համակարգը հիմնված կլինի ազգային տնտեսության շահերի վրա և «առավելագույն հնարավորություն կտա յուրաքանչյուր ուսանողի»։ Մարտի կեսերին, հակառուսական պատժամիջոցների ֆոնին, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Ստեպաշինը հայտարարել էր, որ Ռուսաստանի միանալը Բոլոնիայի գործընթացին իրեն չի արդարացնում, և առաջարկել էր հրաժարվել դրանից։ |