«Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության երթը Երևանի փողոցներով։ «Տեսե՛ք, էս մարդը էսօր պիտի գա Ազգային ժողով, բոլոր մուտքերը զորքերով, պետական ողջ համակարգով փակել են»,- մատնացույց անելով ուժայիններին՝ ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու Կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |