Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանային մասնաշենքում «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացմամբ ազդարարվել էր Խորանաշատի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում իրականացվել և իրականացվելու են միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին: Մայիսի 28-ին Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի համերգը: Մայիսի 29-ին տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին: |