ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+22 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+23 °C
««Դուխով» գլխարկդ ո՞ւր է, բա հագի, արի». Կարին Տոնոյան
11:42, 26.05.2022 | mamul.am
3749 | 0

«Պարոն վարչապե՛տ, ձե՛զ եմ դիմում. բա էն դուխով գլխարկդ ո՞ւր է, մի հատ հագի, արի, ծնողների առջև կանգնի՝ առանց ոստիկանների: ԱԺ բեմում էդքան ոստիկաններով, սաղավարտներով, վահաններով շրջապատված, մուկն էլ բերեք՝ էդպես կթփրտա, բա եկեք մի հատ ծնողների դեմը կանգնեք էլի, մեզ հետ խոսեք. գլխարկը կորցրե՞լ եք, կնվիրենք էդ «դուխով» գլխարկը»,- խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին՝ հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

Զոհվածների ծնողներն այսօր կդիմեն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջով՝ չեղարկել Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր