ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ՝ հաստատելու, որ Փաշինյանն Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է ՀՀ-ում»․ Ա․ Բաբայան
10:18, 27.05.2022 | mamul.am
4136 | 2

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գրառումը․ «Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:
Հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են:
Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում են ընդամենը 39 ռազմագերի: Ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է նաև նիկոլ մահաբերը:
Շուտով, երբ ՄԻԵ դատարանում կսկսվի 119 հայ ռազմագերիներին վերադարձնելու դատաքննությունը, ադրբեջանական կողմը միջազգային դատարանում կհայտարարի, թե իրենց մոտ պահվում են ոչ թե 119, այլ՝ ընդամենը 39 հայ ռազմագերի և որպես դրա ապացույց կվկայակոչի Ալիևի եղբայր Նիկոլի պաշտոնական հայտարարությունը:
Փաստորեն հայ ռազմագերիների հարազատները և նրանց ներկայացուցիչ փաստաբանները ստիպված կլինեն հավասարաչափ պաշտպանվել Նիկոլից և Ալիևից:
Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր