ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+19 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+31 °C
«Այս մարդն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում «հերոսությամբ»»․ Դանիել Իոաննիսյան
19:00, 27.05.2022 | mamul.am
5526 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Շատերդ եք տեսել պարեկի ու մեկ այլ ոստիկանի վիճաբանության այսօր տարածված տեսանյութը: Որքան հասկացա, «հերոսը» Բերդի փոխոստիկանապետ Գերասիմ Մարդանյանն է:
Մասնավորապես, Մարդանյանը պարեկի քաղաքակիրթ ու օրինական պահանջով մեքենան հանելուց հետո հետ է եկել ու որոշել պարեկին «դաս տալ» ու վիրավորական արտահայտություններով փորձել ցույց տալ, թե ով է «վերխ»:
Այս մարդն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում «հերոսությամբ»: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի (ք. Բերդ) բաժնի պետի ներկայիս տեղակալ Գերասիմ (Գարիկ) Մարդանյանը 2017 թվականի Իջևանի բաժնում մի երեխայի էնպես էր ծեծել, որ երեխային հոսպիտալիզացիա պահանջվեց:
Այդ դեպքով գործ էր հարուցվել, Մարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 309.1 հոդվածով և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան... բայց առ այսօր ընթանում են դատական նիստերը:
Առաջիկա դատական նիստը հունիսի 3-ին է: Կփորձենք հասկանալ, թե ինչու է այդքան ձգվում այս «հերոսին» դատելը:
Հ.Գ. Դե, եթե կարելի է բաժնում երիտասարդի ծեծել-խոշտանգել ու մնալ անպատիժ, ապա կարելի է նաև պարեկին վիրավորել:
Հ.Հ.Գ. Այո. Բերդի բաժինը կոչվում է Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր