Թուրքիան ակնկալում է շատ մոտ ապագայում ավարտել Սիրիայի սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության միջանցքի ստեղծման գործընթացը։ Այս մասին Ադրբեջան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք հուսով ենք, որ շատ մոտ ապագայում մենք կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության միջանցքի ստեղծումը, որը աստիճանաբար ստեղծում ենք սիրիական սահմանի երկայնքով»,- ասել է նա։ Ըստ Էրդողանի՝ դրանով իբրև թե վերջ կդրվի «այն փաստին, որ Քրդական աշխատավական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության անդամները խարդախությամբ ստիպում են թուրք երեխաներին համալրել իրենց շարքերը»։ |