ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Լավրովը՝ Պուտինի հիվանդության լուրերի մասին
10:12, 30.05.2022 | mamul.am
10646 | 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում հերքել է նախագահ Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին լուրերը։ «Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։ Նրան կարելի է դիտել էկրաններից, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ նրա մեջ կարող են տեսնել հիվանդության որևէ նշան»,- պատասխանել է Լավրովն այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Պուտինը հիվանդ է:

Նշենք, որ միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որի՝ Պուտինը ծանր հիվանդ է, տառապում է արյան քաղցկեղով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր