ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանը երեք ուղղություններով հարձակման է պատրաստվում. Ուկրաինայի գլխավոր շտաբ
23:12, 30.05.2022 | mamul.am
10275 | 0

Ռուսական բանակը հարձակման է պատրաստվում Սլոբոժանսկի, Սլավյանսկի և Լիմանի ուղղություններով, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։

«Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է նախապատրաստվել հարձակմանը, ուսումնասիրում է Ռուսաստանի Դաշնության տարածքից առաջխաղացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի և նյութի մատակարարման հնարավոր ուղիները», - ավելացրել են Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Գերատեսչությունում նշել են, որ ռուսները Խարկովի ուղղությամբ ակտիվ գործողություններ չեն իրականացրել, հիմնական ջանքերը կենտրոնացված են ուկրաինական ստորաբաժանումների գործողությունները զսպելու վրա։

«Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդը շարունակում է զորքերի վերախմբավորումը՝ Իզյում-Բարվենկովո և Իզյում-Սլավյանսկ ուղղություններով գրոհը վերսկսելու համար»,- ասվում է Գլխավոր շտաբում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր