ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ուկրաինական բանակը մեծ կորուստներ է կրել Դոնբասում. #TheGurdian
21:18, 31.05.2022 | mamul.am
8875 | 0

Ապացույցները ցույց են տալիս, որ ուկրաինական բանակը մեծ կորուստներ է կրել Դոնբասում: Այս մասին հայտնում է բրիտանական The Gurdian թերթը։

Նշվում է, որ Ռուսաստանը լուրջ հաջողությունների է հասել Դոնբասում։ Ռուս զինվորականների մարտավարությունը, որը որոշեց ճակատամարտի ընթացքը, ուկրաինացիներին նույնպես կանգնեցրեց «դաժան երկընտրանքի» առաջ՝ դիրքերը պահել արագ աճող կորուստների ֆոնին, թե՞ նահանջել, գրում է թերթը։ Աճող բազմաթիվ ապացույցները ցույց են տալիս, որ «Ուկրաինան արևելքում վերջին մարտերի ընթացքում մեծ կորուստներ է կրել, հիմնականում՝ արկերի բեկորներից, և կան տեղեկություններ սարքավորումների և մատակարարումների հետ կապված խնդիրների մասին»,- նշում է հոդվածի հեղինակը։

Ինչպես իր հերթին նշել է Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտից Մայքլ Քլարքը, Ռուսական բանակի գործողությունները գնալով ավելի հետևողական և «ռազմավարապես իմաստուն» են թվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր