Համացանցում հրապարակվել է ռուս զինվորականների կողմից արված տեսագրություն՝ Ուկրաինայում սպանված խաղաղ բնակիչների ֆոնին։ Սեվերոդոնեցկի թելեգրամ-ալիքը տարածել է համապատասխան կադրերը։ «Սա Բուչան չէ, այլ Սևերոդոնեցկը: Ռուս զինծառայողները ավերեցին քաղաքը, սպանեցին հարյուրավոր խաղաղ բնակիչների, իսկ հիմա ռեպորտաժ են նկարահանում դիակների ֆոնին: Նրանք սպանվածներին անվանում են «դիվերսանտներ»,- ասում են տեղական հեռուստաալիքները: |