Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը քաղաքական գործիչների և պետական ծառայողների ուշադրությունը հրավիրում է ռուսական հատուկ ծառայությունների գաղտնալսման վտանգի վրա, այս մասին ասել է ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը, գրում է Bild-ը։ Նման ռիսկեր, ըստ գերատեսչության, կան մի շարք ոլորտներում, որը պետք չէ թերագնահատել: «Այդ պատճառով մենք Բեռլինում Ռուսաստանի դեսպանատնից արտաքսեցինք 40 մարդու, որոնց կասկածում էինք ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ»,- պարզաբանել է Ֆեզերը։ |