ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Շվեյցարիան Եվրոպային թույլ է տվել ռազմական տեխնիկայի պահեստամասեր մատակարարել Ուկրաինային
00:12, 06.06.2022 | mamul.am
6371 | 0

Շվեյցարիայի իշխանությունները թույլ են տվել եվրոպական երկրների կողմից Շվեյցարիայից գնված ռազմական տեխնիկայի պահեստամասերի մատակարարումն Ուկրաինա։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։

Նշվում է, որ Բեռնը թույլ է տալիս նման ապրանքների վաճառքը Գերմանիային և Իտալիային։

«Դաշնային խորհրդի ներկայիս պրակտիկայի համաձայն՝ սկզբունքորեն թույլատրվում է զինտեխնիկայի մատակարարումը պահեստամասերի և հավաքման տարրերի տեսքով: Գերատեսչությունը որոշել է շարունակել այդ պրակտիկան»,- խորհրդի հաղորդագրությունը մեջբերել է UNIAN-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր