ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երևանում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» փառատոնը
20:30, 12.06.2022 | mamul.am
22785 | 0

Հայկական խոհանոցի համն ու հոտը Երևանում

Մայրաքաղաքում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նպատակը հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները հանրայնացնելն է:

Երևանում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» փառատոնը

Խաչքարերի պուրակում՝ շուրջ 30 տաղավարում, խոհանոցային ոլորտի կազմակերպությունները, ռեստորանները, հանրային սննդի տեղական արտադրողները, քոլեջներն ու ուսումնարանները ներկայացրեցին եկեղեցական տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթները և ուտեստները:

Երևանում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» փառատոնը

Առանձին ներկայացվեցին նաև հայկական հուշանվերները:

Փառատոնն ուղեկցվեց հայկական ազգային երգով ու պարով: Միջոցառմանը մասնակցեցին համեղ սննդի սիրահար բազմաթիվ երևանցիներ ու քաղաքի օտարազգի հյուրեր:

Երևանում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» փառատոնը

Առանձնացվեցին ամենահամեղ, ամենահյուրընկալ և հետաքրքիր ձևավորմամբ տաղավարները, նաև լավագույն ուտեստը:

Երևանում անցկացվել է «Ուտեստ ֆեստ» փառատոնը

Փառատոնի գաղափարն իրագործվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր