Ռուսաստանը մայիսին դարձել է Հնդկաստանի երկրորդ խոշորագույն նավթ արտահանողը։ Ինչպես երկուշաբթի օրը հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, մայիսյան մատակարարումների արդյունքների համաձայն՝ Ռուսաստանը շրջանցել է Սաուդյան Արաբիային՝ նրան տեղափոխելով երրորդ տեղ։ Հնդկական նավթավերամշակման գործարանները մայիսին ստացել են օրական 819,000 բարել ռուսական նավթ՝ ապրիլի 277,000 բարելի դիմաց, ըստ գործակալության: Գործակալության տվյալներով՝ մայիսին Ռուսաստանին բաժին է ընկել Հնդկաստան ներկրվող նավթի ընդհանուր ծավալի մոտ 16,5%-ը։ |