Ուկրաինայի Գերագույն Ռադան կողմ է քվեարկել Ռուսաստանից և Բելառուսից գրքերի ներմուծումն ու տարածումը երկիր արգելելու օգտին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ «Խորհրդարանն արգելել է գրքերի և հրատարակչական այլ ապրանքների ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայի և Բելառուսի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներից»,- գրել է Ժելեզնյակը։ «Կողմ» է քվեարկել 306 պատգամավոր: |