ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ռուսական բանակն ուժերը կենտրոնացնում է Խարկովի վրա հարձակվելու և Սլովյանսկը գրավելու համար». Զելենսկի
20:42, 20.06.2022 | mamul.am
4155 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակն ուժեր է հավաքում Խարկովի վրա հարձակվելու և Սլովյանսկը գրավելու համար։ Այս մասին նա հայտարարել է Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլոբալ քաղաքականության ֆորումի բացման ժամանակ ելույթի ժամանակ։

«Այժմ ռուսական բանակը փորձում է ուժեր հավաքել Խարկովի վրա կրկին հարձակվելու համար։ Մենք ազատագրել ենք այն, այս շրջանը։ Եվ նրանք նորից են ուզում, և մենք դա տեսնում ենք։ Իսկ այնտեղ մեկուկես միլիոն բնակիչ կա։ Նիկոլաևը անընդհատ ռմբակոծվում է, և այնտեղ գրեթե կես միլիոն բնակիչ կա: Նրանք ցանկանում են գրավել և ամբողջությամբ ավերել Սլովյանսկը՝ մինչ պատերազմն այնտեղ հարյուր հազար բնակիչ կար»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան կանի հնարավոր ամեն ինչ ռուսներին կանգնեցնելու և ժողովրդին պաշտպանելու համար։

«Բայց դա ավելի արագ անելու համար մեզ անհրաժեշտ է աջակցություն, ժամանակակից զենք: Զենք, որն ավելի մեծ ներուժ ունի, քան ռուսական բանակը։ Այդ իսկ պատճառով ես ծախսում եմ այդքան հույզեր, այնքան ժամանակ և այնքան ջանք, որպեսզի համոզեմ մեր բոլոր գործընկերներին՝ տալ մեզ հզոր զենք: Դա կյանքի հարց է»,- շեշտել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր