Պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է մոտ 10.000 զինծառայող, մոտ 30.000-ը վիրավորվել է, Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Միաժամանակ, ըստ խորհրդականի, վիրավորների 96-98%-ը ծանր վերքեր չունի և վերադառնում է շարք։ |