ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Մարիուպոլից
22:18, 22.06.2022 | mamul.am
11561 | 0

Ռուսական զինտեխնիկայի սյունակները սկսեցին հեռանալ գրավված Մարիուպոլից։ Նրանք շարժվում են Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։

Նրա խոսքով, ռուսները քաղաքում ապամոնտաժել են ստացիոնար անցակետեր և թողել միայն հսկիչ անցակետեր։

«Մարտավարության փոփոխությունը կապված է ռուսների ռազմական մնացորդի մեծ մասի՝ քաղաքից ռազմաճակատի այլ հատվածներ դուրս բերելու, ինչպես նաև բնական ռեսուրսների պակասի հետ: Մասնավորապես, արդեն երկրորդ օրն անընդմեջ մեքենաների մեծ շարասյուները հեռանում են Մարիուպոլից և Մարիուպոլի շրջանից Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ»,- գրում է Անդրյուշչենկոն։

Նա նաև նշել է, որ ռուսների մոտ տրամադրությունները հեռու են այն բանից, ինչ նկարագրում է քարոզչությունը։ Ռուս զինվորականները չեն ցանկանում շարունակել մարտերը, և ավելի ու ավելի են խոսում հանձնվելու մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր