ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«Արևմուտքը ցույց է տալիս իր ոչ ադեկվատությունը, անվճռականությունը, խիստ դանդաղկոտությունը». Ալեքսանյան
01:12, 24.06.2022 | mamul.am
2902 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Այս 4 ամիսների ընթացքում ԵՄ-ում սառեցվել է ռուսաստանցի մեծահարուստներին (օլիգարխներին) պատկանող 15 միլիարդ դոլարի կարգի անշարժ գույք ու շրջանառու միջոցներ, դա շատ քիչ է, պարզից էլ պարզ է, որ ԵՄ-ի անդամ երկրներում նրանց ունեցվածքն անհամենատ ավելի մեծ մասշտաբների է:
Կամ հարց է առաջանում, ինչո՞ւ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից ՌԴ քաղաքացիություն ունեցողներին չեն վտարում, չէ՞ որ կարող են այդպիսի պատժամիջոց նույնպես կիրառել՝ ՌԴ քաղաքացիներին իրենց երկրներում ապրելու և աշխատելու իրավունքից զրկել, իսկ այդպիսիք շատ շատ են, տասնյակ հազարավորներ են, ռուսաստանցիների բիզնես գործուղումներն ու տուրիստական այցերն էլ արգելել, նույնը վերաբերվում է նաև ուսանողներին, բայց չի արվում այդ ամենը. այո կան առանձին դեպքեր արգելքի, սակայն դրանք ավելի շուտ բացառություններ են, քան թե օրինաչափ գործողություններ:
Մի խոսքով, արևմտյան աշխարհը, ինչպես միշտ, ցույց է տալիս իր ոչ ադեկվատությունը, որոշումներ կայացնելու անվճռականությունը, խիստ դանդաղկոտությունը և շատ ավելի խիստ դանդաղկոտությունը կապված այդ որոշումները կյանքի կոչելու հետ, նաև այդ որոշումները կայացնելու ու կյանքի կոչելու, այսպես կոչված, ժողովրդավարական պրոցեդուրաներով անցնելու անհեթեթ պրակտիկան, որը իրականում ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի, այլ հետևանք է ծայրաստիճան ուռճացված բյուրոկրատական ապարատի ոչ էֆեկտիվ գործելաոճի, և չզարմանաք, նաև այդ չինովնիկների մի հսկայական մասի ծախվածության ու այդ երկրներում գործող, այսպես կոչված, խորքային պետությունների կամ, որ նույնն է, անդրկուլիսյան մութ ուժերի կեղտոտ խաղերի, ու այս ամենը շաղախված խիստ ռեակցիոն (ուլտրալիբերալ) գաղափարախոսությամբ:
Ահա արևմտյան աշխարհի այն թերությունները, որոնց պատճառով նրանք, ունենալով հսկայական ֆինանսատնտեսական ու ռազմական գերակայություն Ռուսաստանի նկատմամբ, այնուամենայնիվ արդեն 4 ամիս է չեն կարողանում ծնկի բերել վերջինին, որը ի տարբերություն արևմտյան երկրների ունի խիստ ընդգծված ավտորիտար կառավարման համակարգ, իսկ դա իր հերթին հնարավորություն է տալիս նրան որոշումներ կայացնել ու կյանքի կոչել շատ արագ և օպերատիվ կերպով, առանց ավելորդ քաշքշուկների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր