ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դիմորդները քննություն են հանձնում «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից
10:30, 24.06.2022 | mamul.am
1690 | 0

Այսօր ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը: Հունիսի 24-ին դիմորդները քննություն են հանձնում «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: «Դիմորդների ընդհանուր թիվը հանրապետությունում քիմիայից 1295 է, նախորդ տարի 1081 էր, ռուսաց լեզվից՝ 355 է, 2021-ին՝ 231: Երևանում՝ 470 դիմորդ քիմիա է հանձնելու, 65-ը՝ ռուսերեն: Լոռիում՝ 97-ը՝ քիմիա, 43-ը՝ ռուսերեն: Կոտայքում՝ քիմիա՝ 84, ռուսերեն՝ 24: Շիրակում՝ քիմիա 117, ռուսերեն՝ 30: Սյունիքում՝ քիմիա՝ 56, ռուսերեն՝ 24: Վայոց Ձորում՝ քիմիա 29, ռուսերեն՝ 4: Տավուշում՝ քիմիա 55, ռուսերեն՝ 65: Արագածոտնում՝ քիմիա՝ 47, ռուսերեն՝ 13: Արարատում՝ քիմիա՝ 92, ռուսերեն՝17: Արմավիրում՝ քիմիա՝ 88, ռուսերեն՝ 27: Գեղարքունիքում՝ քիմիա՝ 103, ռուսերեն՝ 23»,- տեղեկացնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր