ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+21 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Բնակիչներն ահազանգում են. ինչ է կատարվում խմելու ջրի հետ ու ինչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը. «Փաստ»
10:14, 25.06.2022 | mamul.am
2617 | 1

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ հատկապես Էրեբունի համայնքի որոշ հասցեների բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ ջրի որակը կտրուկ վատացել է։ Բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, որ անգամ գարշահոտություն են զգացել խմելու ջրից։

Այս օրերին բնակիչները խուսափում են ծորակից ջուր օգտագործել, ու շատերը նախընտրում են ջուր գնել: Խնդրի առնչությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ համակարգում մատակարարվող ջուրը ստացվում է մեծամասամբ փակ լեռնային, իսկ որոշ մասը՝ բաց մակերևութային ջրերից (գետերից) կամ արտեզյան ավազանների խորքային հորերից: Ասաց նաև, որ թեպետ վերջիններիս ջրի որակն իր որոշ հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, բայց միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: «Այլ բան է, որ շոգերին, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, դրա մեջ տարալուծված հանքային նյութերի համը ավելի սուր է զգացվում՝ շփոթության մեջ գցելով սպառողներին և առաջացնելով նրանց դժգոհությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր